Այսօր: Կիրակի, 19 Սեպտեմբերի 2021թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 17-Ա


Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-112-0937-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.0117 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 2041-րդ  հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի   21-րդ կետի,  77-րդ և 80-րդ հոդվածների,   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 46-րդ հոդվածի, 481-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի,  57-րդ, 60-րդ, 61-րդ հոդվածի առաջին կետի, 74-րդ, 76-րդ, 77-րդ և 78-րդ, հոդվածների`           

հիմք ընդունելով Օձուն համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1.  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու  համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով սահմանված նպատակներին,հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերին համապատան, համայնքային  սեփականություն հանդիսացող, Օձուն  համայնքի  կադաստրային քարտեզի  06-112-0937-0002 ծածկագրով (սեփականության վկայական N 16072021-06-0024, գաղտնաբառ՝ 5NU4UKCX5BMN), գյուղ Ամոջ, փողոց 1 թիվ 2/1 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0,0117  հեկտար   մակերեսով  հողամասը (այսուհետ՝ հողամաս) օրենսդրությամբ  չարգելված նպատակներով   օգտագործելու  համար՝   հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրել ժամանակավոր օգտագործման:

Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել հրապարակային  սակարկություններով՝  բաց մրցույթով, որին կարող է մասնակցել ցանկացած անձ:

Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը  սահմանել  հինգ հազար (5000)  ՀՀ դրամ:

2. Հողամասը գտնվում  է Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված հողամասերի ցանկում:

1)  Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմաը:

2)  Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված  այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով այն  նախատեսված չէ այլ նպատակային  կամ  գործառնական  նշանակությամբ օգտագործելու համար:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարին`

1) Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի  կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մրցութային հանձնաժողով և գլխավորել այն, ինչպես նաև  սահմանել մրցույթի պայմանները (հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի չափը և վարձակալության ժամկետը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները, կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ):

2) Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:

 3) Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ  և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում  ապահովել մրցույթի անցկացման  մասին հայտարարության  հրապարակումը:

4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(44.81 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ
077749998
odzun.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner