Այսօր: Կիրակի, 19 Սեպտեմբերի 2021թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 18-Ա


Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի, 18-րդ հոդվածի 29-րդ կետի`

հիմք ընդունելով Օձուն համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության 09/07/2021 թվական, N 33/14.1/14848-2021 գրությունը և Հայ Առաքելական Եկեղեցու, Գուգարաց թեմի առաջնորդի 09/07/2021 թվականի, թիվ 68 գրությունը.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի վարչական տարածքում գտնվող, Օձուն գյուղի, Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի արձանի հարավային մասում (համաձայն կադաստրային քարտեզի հատված-հավելվածի) տալ թույլտվություն՝ Օձուն համայնքից, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված, 2 մետր բարձրություն, 90 սանտիմետր լայնություն և 22 սանտիմետր հաստություն ունեցող խաչքարի և պատվանդանի տեղադրմանը։

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(42.93 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ
077749998
odzun.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner