Այսօր: Երեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2021թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 126-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Օձուն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Օձուն համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2021 թվականի N 126-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-020-0118-0085 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի  16-րդ կետի,   «Հրապարակային սակարկությունների  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 28-րդ հոդվածների,  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 76-րդ, 77-րդ 78-րդ  հոդվածների, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 464-րդ, 465-րդ հոդվածների, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  N  286 որոշման, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 7-ի N 37-Ա որոշման`

 

 

1. <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկում (Օձունի համայնքապետարանի վարչական շենքում, հասցե՝ գ. Օձուն, փողոց 6, թիվ 10)  2021 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 11:30-ին, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, ժամանակավոր օգտագործման տրամադրելու նպատակով՝ անցկացնել  բաց մրցույթ՝   հետևյալ  լոտով.

 

1) Լոտ 1. Օձուն համայնքի Արևածագ գյուղում գտնվող, 06-020-0118-0085 ծածկագրով գյուղատնտեսական  նպատակային նշանակության, արոտավայրի հողատեսքի,  0.85  հեկտար   մակերեսով  հողամասը (այսուհետ՝ անշարժ  գույք):

 

 Անշարժ գույքի  տարեկան վարձավճարի մեկնարկային   գնի չափը  սահմանել 20000   (քսան հազար)   ՀՀ դրամ,  նախավճարի  չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը  մասնակցության վճար՝ 5000 (հինգ  հազար) ՀՀ դրամ:

 

Հայտերի  ընդունման  վերջին  ժամկետը՝  2021 թվականի  սեպտեմբերի 28-ը,  ժամը 18:00-ն:

 

2. Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:                                                                                                                Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը,  որն իր մեջ ներառում է տվյալներ մրցույթի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, ինչպես նաև մրցույթի արդյունքների մասին:

 

3. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը (նա զրկվում է նաև մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու կամ կառուցապատման իրավունքից):                                                                                

 

4. Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:

 

5. Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին:

 

6. Սույն  որոշմամբ   սահմանված   անշարժ  գույքը  չի գտնվում Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտայինօբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարմանգոտիներումևսպասարկմանհամարնախատեսվածտարածքներում, հնագիտական, պատմամշակութայինհուշարձաններիպահպանությանգոտիներում, բնապահպանականարժեքներկայացնողհողամասերում,  չի  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին:

 

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(73.92 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ
077749998
odzun.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner