Այսօր: Կիրակի, 19 Սեպտեմբերի 2021թ.
Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 16-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 16-Ա


Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-048-0020-0002 ԵՎ 06-048-0575-0001 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 8-րդ և  18-րդ հոդվածներով,  Հայաստանի  Հանրապետության  <<Հողային օրենսգրքի>>    51-56-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 129-րդ, 135-րդ, 163-րդ, 166-րդ, 169-րդ,  202-րդ  հոդվածներով,  <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով,  հաշվի առնելով   Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի  ղեկավարի առաջարկությունը՝

Հայաստանի Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանին որոշում է

Հիմք ընդունելով, որ հողամասերը սխալմամբ չեն փոխանցվել համայնքին,

1. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) կազմի մեջ մտնող Ծաթեր բնակավայրի կադաստրային քարտեզի  06-048-0020-0002 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման, 0,15645 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնել համայնքի սեփականության իրավունքը՝ այն ճանաչելով համայնքային սեփականություն։

2. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի (այսուհետ՝ համայնք) կազմի մեջ մտնող Ծաթեր բնակավայրի կադաստրային քարտեզի  06-048-0575-0001 ծածկագրից առանձնացված, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի, 0,01302  հողամասի նկատմամբ վերականգնել համայնքի սեփականության իրավունքը՝ այն ճանաչելով համայնքային սեփականություն։

3. Սույն որոշման առաջին և երկրորդ կետերով սահմանված հողամասերը (այսուհետ՝ հողամաս)  չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության  «Հողային օրենսգրքի»   60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,  չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

1) Հողամասերի նկատմամբ համայնքի  սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:

4. Հողամասերի  սահմանները որոշվում են որակավորված անձի  կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով  և այն    հանդիսանում է  սույն որոշման  բաղկացուցիչ  և  անբաժանելի  մասը:

5. Հողամասերի  նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից  ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

6. Համայնքի ղեկավարին`  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և  ժամկետներում  կազմակերպել և իրականացնել հողամասերը համայնքային  սեփականություն  ճանաչելու հետ   կապված աշխատանքները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(44.56 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Օձուն, 6 փող., 10շ
077749998
odzun.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner