Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 128-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԱԾԱԳ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑ 3 ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 42-րդ և 43-րդ  հոդվածներով, Հայաստանի  Հանրապետության  <<Հողային օրենսգրքի>>  51-54-րդ, 59-րդ և 64-րդ հոդվածներով,  Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 8-րդ կետերի `  

 

որոշում եմ.

 

 

1. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի Արևածագ գյուղի  կադաստրային քարտեզի 06-020-0028-0009 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0228 հեկտար մակերեսով, գյուղ Արևածագ, փողոց 3 թիվ 3 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացի  ԱՐԹՈՒՐ ՋԻՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝  ծնված 29.07.1962 թ.   սեփականությունը:

 

2. Հողամասը չի  գտնվում Հայաստանի Հանրապետության   «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,  չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

 

1) Հողամասի  նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:

 

3. Սույն որոշմամբ սահմանված  անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից  ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:                                     

 

4.  Սույնորոշումնուժիմեջէմտնումհրապարակման պահից:

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն