Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 129-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՄԻՐ ԱՂԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-055-0008-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 42-րդ և 43-րդ  հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով՝

 

որոշում եմ.                                    

 

հիմք ընդունելով անշարժ գույքի հատակագիծը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-09092021-06-0221 որոշումը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 14 մարտի 1997 թվականի, թիվ 51 և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29 հունիսի 2005 թվականի N 1021Ն որոշումնրը.

 

 

1. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի Կարմիր Աղեկ բնակավայրի կադաստրային քարտեզի  06-055-0008-0001 ծածկագրով,  բնակավայրերի  նպատակային  նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.23400 հեկտար մակերեսով, փաստացի առկա սահմանազատված հողամասի և  հողամասում գտնվող` այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, 190.67  քառակուսի  մետր  ընդհանուր մակերեսով վարչական շենքի, աստիճանահարթակի և նախամուտքի նկատմաբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի սեփականության իրավունքը:

 

2. Անշարժ գույքը չի  գտնվում Հայաստանի Հանրապետության   «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,  չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

 

1) Անշարժ գույքի  նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:

 

3. Սույն որոշման առաջին կետով սահմանված  անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի  կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով  և այն    հանդիսանում է  սույն որոշման  բաղկացուցիչ  և  անբաժանելի  մասը:

 

4. Սույն որոշմամբ սահմանված  անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից  ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:                              5.  Սույնորոշումնուժիմեջէմտնումհրապարակման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն