Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 130-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՕՁՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Համաձայն  «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀայաստանիՀանրապետությանօրենքի 42-րդհոդվածի առաջին մասի 6-րդ  կետի, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2015  թվականիմարտի  19-ի  «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆՆՊԱՏԱԿՈՎԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԵՎԱՅԼՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՏՐԱՄԱԴՐՄԱՆԿԱՐԳԸՀԱՍՏԱՏԵԼՈՒԵՎՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՄԻՇԱՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒԺԸԿՈՐՑՐԱԾՃԱՆԱՉԵԼՈՒՄԱՍԻՆ»  N 596-Նորոշման`

 

          որոշում եմ.

 

 

 

Հիմք ընդունելով օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերը,

 

 

1. Օձունի համայնքապետարանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի Օձուն բնակավայրի փողոց 5 թիվ 1 հասցեում մարզաառողջարանային համալիրի կառուցման համար   տալ 10/09/2021 թվականի թիվ 14  շինարարության  թույտվությունը:

 

       2. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանքներ իրականացնել բացառապես ճարտարապետահատակագծային առաջադրանքով ամրագրված պարտադիր պայմանների, պահանջների ու սահմանափակումների հիման վրա մշակված և սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին,  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան`  տվյալ  օբյեկտի  համար նախատեսված տարածքում:                                                               

 

3. Մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ`  հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:                                                                                                                                  4. Կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի, շինությունների  և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:                                                                         5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն