Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՕԳՈՍՏՈՍԻ 2021թվականի N 125-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-112-0937-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Համաձայն  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի  16-րդ կետի,   «Հրապարակային սակարկությունների  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 28-րդ հոդվածների,  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 76-րդ, 77-րդ 78-րդ  հոդվածների, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 464-րդ, 465-րդ հոդվածների, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  N  286 որոշման, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 30-ի N 41-Ա որոշման`

 

 

1. <<Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկում (Օձունի համայնքապետարանի վարչական շենքում, հասցե՝              գ. Օձուն, փողոց 6, թիվ 10)  2021 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 11:00-ին, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով, ժամանակավոր օգտագործման տրամադրելու նպատակով՝ անցկացնել  կառուցապատման իարվունքի բաց մրցույթ՝   հետևյալ  լոտով.

 

1) Լոտ 1. Օձուն համայնքի Ամոջ գյուղում գտնվող, 06-112-0937-0003 ծածկագրով բնակավայրերի  նպատակային նշանակության,  հասարակական կառուցապատման,  0.0117  հեկտար   մակերեսով  հողամասը (այսուհետ՝ անշարժ  գույք):

 

 Անշարժ գույքի  տարեկան վարձավճարի մեկնարկային   գնի չափը  սահմանել 5000   (հինգ հազար)   ՀՀ դրամ,  նախավճարի  չափը`  մեկնարկային գնի հինգ տոկոսը  մասնակցության վճար՝ 5000 (հինգ  հազար) ՀՀ դրամ:

 

Հայտերի  ընդունման  վերջին  ժամկետը՝  2021 թվականի  սեպտեմբերի 28-ը,  ժամը 18:00-ն:

 

2. Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:                                                                                                                Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը,  որն իր մեջ ներառում է տվյալներ մրցույթի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, ինչպես նաև մրցույթի արդյունքների մասին:

 

3. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը (նա զրկվում է նաև մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու կամ կառուցապատման իրավունքից):                                                                                

 

4. Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:

 

5. Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին:

 

6. Սույն  որոշմամբ   սահմանված   անշարժ  գույքը  չի գտնվում Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտայինօբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարմանգոտիներումևսպասարկմանհամարնախատեսվածտարածքներում, հնագիտական, պատմամշակութայինհուշարձաններիպահպանությանգոտիներում, բնապահպանականարժեքներկայացնողհողամասերում,  չի  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին:

 

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն