Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 146-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-112-0047-0025 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.05917 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 42-րդ և 43-րդ  հոդվածներով, «Իրավունք հաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի  Հանրապետության  <<Հողային օրենսգրքի>>  51-54-րդ, 59-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>>  135-րդ և 202-րդ  հոդվածներով,  <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքով, `

 

որոշում եմ.                                    

 

հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, անշարժ գույքի հատակագծերը, Օձուն գյուղի <<Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի>> 15.05.1991 թվականի թիվ 1 որոշումը.

 

 

1. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի Օձուն բնակավայրի կադաստրային քարտեզի  06-112-0047-0025 ծածկագրով,  բնակավայրերի  նպատակային  նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.05917 հեկտար մակերեսով, Օձուն համայնք, գյուղ Օձուն, փողոց 13 տուն 21 հասցեում գտնվող,  բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված,  փաստացի առկա սահմանազատված հողամասի և  հողամասում գտնվող` այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, մինչև 2001 թվականիմայիսի 15-ը  օրինական կառուցված  (կառուցվել է 1950 թվականին)  և 19.07.2008  թվականի դրությամբ   առկա, 197.3  քառակուսի  մետր  ընդհանուր մակերեսով բնակելի  տունը և օժանդակ շինությունները (համաձայն հատակագծի) (այսուհետ՝ անշարժ գույք),  օրենքի ուժով համարել  որպես սեփական գույքը տիրապետող ֆիզիկական անձանց` ՀՐԱՆՏ ՎԱԶԳԵՆԻ ՁԱՎԱՐՅԱՆԻ՝  ծնված 27.06.1959թ., ՄԱՆՈՒՇԱԿ ՍՈՒՐԵՆԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ՝  ծնված 02.02.1964թ., ՎՈԼՈԴՅԱ ՀՐԱՆՏԻ ՁԱՎԱՐՅԱՆԻ՝  ծնված 02.04.1985թ. և ԱՆՈՒՇ ՀՐԱՆՏԻ ՁԱՎԱՐՅԱՆԻ՝  ծնված 21.08.1986թ., սեփականությունը:

 

2. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի Օձուն բնակավայրի կադաստրային քարտեզի  06-112-0495-0035 ծածկագրով,  գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի 1.1 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ անշարժ գույք) նկատմամբ,  օրենքի ուժով համարել  որպես սեփական գույքը տիրապետող ֆիզիկական անձանց` ՀՐԱՆՏ ՎԱԶԳԵՆԻ ՁԱՎԱՐՅԱՆԻ՝  ծնված 27.06.1959թ., ՄԱՆՈՒՇԱԿ ՍՈՒՐԵՆԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ՝  ծնված 02.02.1964թ., ՎՈԼՈԴՅԱ ՀՐԱՆՏԻ ՁԱՎԱՐՅԱՆԻ՝  ծնված 02.04.1985թ. և ԱՆՈՒՇ ՀՐԱՆՏԻ ՁԱՎԱՐՅԱՆԻ՝  ծնված 21.08.1986թ., սեփականությունը:

 

3. Հայաստանի  Հանրապետության  Լոռու մարզի Օձուն համայնքի Օձուն բնակավայրի կադաստրային քարտեզի  06-112-0418-0044 ծածկագրով,  գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարքի հողատեսքի 0.34714 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ անշարժ գույք) նկատմամբ,  օրենքի ուժով համարել  որպես սեփական գույքը տիրապետող ֆիզիկական անձանց` ՀՐԱՆՏ ՎԱԶԳԵՆԻ ՁԱՎԱՐՅԱՆԻ՝  ծնված 27.06.1959թ., ՄԱՆՈՒՇԱԿ ՍՈՒՐԵՆԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ՝  ծնված 02.02.1964թ., ՎՈԼՈԴՅԱ ՀՐԱՆՏԻ ՁԱՎԱՐՅԱՆԻ՝  ծնված 02.04.1985թ. և ԱՆՈՒՇ ՀՐԱՆՏԻ ՁԱՎԱՐՅԱՆԻ՝  ծնված 21.08.1986թ., սեփականությունը

 

4. Անշարժ գույքը չի  գտնվում Հայաստանի Հանրապետության   «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,  չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

 

1) Անշարժ գույքի  նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող  շահերը:

 

5. Սույն որոշման առաջին կետով սահմանված  անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի  կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով  և այն    հանդիսանում է  սույն որոշման  բաղկացուցիչ  և  անբաժանելի  մասը:

 

6. Սույն որոշմամբ սահմանված  անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից  ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, ուժը կորցրած ճանաչել Օձուն համայնքի ղեկավարի 24 փետրվարի 2020 թվականի, N 28-Ա որոշումը։

 

8.  Սույնորոշումնուժիմեջէմտնումհրապարակման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն