Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Օձուն, 077749998, odzun.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՕԳՈՍՏՈՍԻ 2021թվականի N 121-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-112-0084-0049 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի  16-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով,   80-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների  մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի չորրորդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 51-54-րդ,    63-րդ, 67-րդ և 70-րդ  հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 463-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին»                     N  286 որոշմամբ,

 

որոշում եմ.

 

 հիմք ընդունելով  2021 թվականի օգոստոսի 26-ին Օձունի համայնքապետարանում տեղի ունեցած աճուրդի մասին թիվ 1 արձանագրությունը.       

 

 

1. Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Օձուն համայնք, Օձուն գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող,  Օձուն համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0084-0049 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.47587 հեկտար  մակերեսով հողամասը և հողամասում առկա 210.5 քառակուսի մետր մակերեսով անասնաբուժարանը, 21.96 քառակուսի մետր մակերեսով կիսակառույց շինությունը և 24.48 քառակուսի մետր մակերեսով պարիսպը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16042021-06-0026)՝ հասարակական գործունեություն իրականացնելու նպատակով 5347500 (հինգ միլիոն երեք հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ արժեքով վաճառել 2021 թվականի օգոստոսի 26-ին Օձունի համայնքապետարանում  կայացած աճուրդի (լոտ 1-ի)  հաղթող Մարտուն Վաչագանի Դավթյանին։

 

2. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է   10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:

 

Եթե նշված ժամկետում գինը չի վճարվում, ապա հաղթող են ճանաչվում սակարկությունների ընթացքում երկրորդ առավելագույն գներ առաջարկած անձիք, որոնք  նույնպես պարտավոր են  10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել այդ գումարը:                 

 

1) Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո` երկու օրվա ընթացքում, նրանց  հետ   կնքել  օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման:

 

2)  Աճուրդում հաղթած անձի (անձանց)  հետ պայմանագիր կնքելիս նրանց  մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքվող  պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:

 

3) Օտարմանպայմանագրումպետքէամրագրվենհամայնքիհողիառաջնայինհետգնմանիրավունքըևտնտեսավարողսուբյեկտիկողմիցիրականացվողծրագրիժամկետները (Համայնքնիրտարածքումտնտեսականգործունեությունըխթանելունպատակովիրօտարածհողինկատմամբհինգտարվաընթացքումունիառաջնայինհետգնմանիրավունքհողամասիշուկայականգնով: Պայմանագրիխախտմանդեպքումդակարողէլուծվելդատականկարգով):

 

          4) Գույքիօտարումիցստացվողֆինանսականմիջոցներնուղղվումենհամայնքայինբյուջեիֆոնդայինմաս:

 

3. Պայմանագիր կնքելուց կողմերից մեկի խուսափելու դեպքում մյուս կողմն իրավունք ունի դիմել դատարան` պայմանագիր կնքելուն հարկադրելու, ինչպես նաև դրա կնքումից խուսափելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու պահանջով:

 

4. Սույն որոշմամբ սահմանված  անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից  ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

5. Սույնորոշումնուժիմեջէմտնումհրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐՍԵՆ ՏԻՏԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Օձուն