12.08.21
ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ
|
Ողջունում եմ Ձեզ Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք՝ www.odzun.am այցելելու համար։ Այս կայքը մեծապես նպաստում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Ապահովվում է նաև ավագանու նիստերի և հանրային նշանակության այլ միջոցառումների առցանց հեռարձակումը համացանցում։ Կայքի համապատասխան բաժիններում դուք կստանաք համայնքի մասին ամբողջական տեղեկատվություն՝ տեղեկացված լինելով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Տեղեկատվական համակարգի այս միջոցի շնորհիվ մեր աշխատանքը կլինի բաց, թափանցիկ և հասանելի բնակիչներին: Յուրաքանչյուր բնակչի կարծիքը արժեքավոր է մեզ համար։Հարգանքով՝ Օձուն համայնքի ղեկավար Արսեն ...
Մանրամասն |
|
08.01.21
Ամանոր 2021
|
Սիրելի հայրենակիցներ՝ավարտին է մոտենում 2020 թվականը,տարի, որը հայ ժողովրդի համար եղավ անդառնալի կորուստներով լի, դարձավ մեր պատմության ծանրագույն էջերից մեկը:Թերթելով պատմության այս էջը և մտնելով նոր՝ 2021 թվականը, պետք է մեր բոլորիս ջանքերը ներդնենք հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը:Ցանկանում եմ, որ նոր տարին Հայ ժողովրդի համար լինի համախմբման, ձեռքբերումների և հզորացման տարի: Եվ թող ոչ մի զինվոր պատերազմ չտեսնի, և մեր քաջարի տղաները ծառայեն խաղաղ պայմաններում: Թող մեր հայրենիքի սահմանները լինեն անառիկ, խաղաղ բացվեն արևածագերը, և բոլորը՝ շարքային զինվորից մինչեւ բարձրաստիճան սպա, ապահով ու անփորձանք հասնեն իրենց հարազատ օջախները:Խոնարհումս բոլոր ընկած հերոսներին...Շնորհավոր Ամանոր և Սուրբ ...
Մանրամասն |
|
28.12.20
Ամանորյա հրավառությունների վերաբերյալ։
|
Հարգելի բնակիչներ՝Հաշվի առնելով 2020 թվականին տեղի ունեցածը, մեր մարդկային և մնացած այլ ծանր կորուստները, հարգելով այդ կորուստները կրող ընտանիքների վիշտը` Օձունի համայնքապետարանը հայտնում է, որ ամեն տարվա նման այս տարի ևս երեխաներին տրվեցին ամանորյա նվեր-տոպրակներ, բայց ամանորյա տոնական ծրագիր-միջոցառումներ և այլ զարդարանքներ, հրավառություններ չեն լինելու մեր համայնքի բնակավայրերում։Օձունի համայնքապետարանը խնդրում և հորդորում է իր բոլոր բնակիչներին, որ Ամանորին, և առաջիկա ժամանակահատվածում Օձուն համայնքի երկնքում հրավառություն չլինի։ Առաջարկում ենք հրավառություն փոխարեն օգտագործել լուսե օդապարիկներ։Լիահույս ենք, որ ըմբռնումով կմոտենաք նշված հայտարարությանը և հետամուտ կլինեք կատարելուն։Հարգանքներով՝ ...
Մանրամասն |
|
24.11.20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀՆԳՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացման առաջնահերթությունից ելնելով Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական կենդանիների և թռչունների պատվաստման նպատակով կատարվող հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար պատվաստողների (վակցինատոր) պատրաստման հնգօրյա դասընթաց, որը հաջողությամբ ավարտող անձինք հնարավորություն կունենան պետության հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: Քանի որ գործառույթի իրականացումը նեղ մասնագիտական գիտելիքի իմացություն չի ենթադրում, դասընթացներում կարող են ներառվել համայնքների միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող բնակիչները։ Ցանկացողները ...
Մանրամասն |
|
28.10.20
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
|
Սիրելի ՛ հայրենակիցներԱյսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:Շնորհակալություն, պարոն գեներալ:Պատի՛վ ունեմ:Հ.Գ.Ջալալ Հարությունյանի առողջությունը, ...
Մանրամասն |
|
16.09.20
ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Հարգելի գյուղատնտեսներ՝ «Դուստր Ծովինար» ՍՊ ընկերությունը 2-20 հեկտար մակերեսով վարելահող մշակող գյուղատնտեսներին տրամադրում է աշնանացան ցորենի սերմացու (Ալեքսեևիչ(Կրասնոդար 99) և Բեզոստյա 100 տեսակների)` 1 կիլոգրամի արժեքը 160 ՀՀ դրամ։ Ցանկացողները կարող են դիմել Օձունի համայնքապետարան՝ ներկայացնելով անձնագիր և հողամասի սեփականության վկայական։
|
|
16.09.20
ՄՐՑՈՒՅԹ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
|
«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում իրավաբանական անձանց համար հայտարարվել է մրցույթ Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում` Գյուղական Նորարարական Գիտելիքի Հանգույցների (Հաբերի) ստեղծման համար։ Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է 2020թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 18։00։ Մրցույթին մասնակցելու, ինչպես նաև մանրամասն տեղեկությունների համար շահագրգիռ իրավաբանական անձինք կարող են դիմել Օձունի համայնքապետարան։
|
|
14.09.20
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ
|
Ելնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակից, այս տարի ուսումնական տարվա մեկնարկը տրվեց փոքր ինչ անսովոր պայմաներում։ Նորաթուխ առաջին դասարանցիների համար դպրոցն իր դռները բացեց սեպտեմբերի 14-ին։ Դպրոցի շեմին ոտք դնելը նրանց համար կյանքի նոր շրջափուլ է նշանավորում։ Բազմաթիվ ժպիտներ, առաջին դասարանցիների հուզմունք, ծաղիկներ և գույնզգույն փուչիկներ․ մի քանի բառով կարելի է նկարագրել սեպտեմբերի 14-ի առավոտը դպրոցում։ Առաջին զանգի ղողանջների հետ կարծես մեր կյանքը նույնպես լցվում է նոր գույներով ու երանգներով, նոր իմաստով ու բովանդակությամբ։ Նոր ուսումնական տարվա առթիվ համայնքի ղեկավարը նույնպես շնորհավորեց բոլոր աշակերտներին, ուսուցիչներին՝ մաղթելով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |