16.08.22
ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ
|
Ողջունում եմ Ձեզ Օձունի համայնքապետարանի պաշտոնական կայք՝ www.odzun.am այցելելու համար։ Այս կայքը մեծապես նպաստում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության հրապարակայնության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։ Ապահովվում է նաև ավագանու նիստերի և հանրային նշանակության այլ միջոցառումների առցանց հեռարձակումը համացանցում։ Կայքի համապատասխան բաժիններում դուք կստանաք համայնքի մասին ամբողջական տեղեկատվություն՝ տեղեկացված լինելով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Տեղեկատվական համակարգի այս միջոցի շնորհիվ մեր աշխատանքը կլինի բաց, թափանցիկ և հասանելի բնակիչներին: Յուրաքանչյուր բնակչի կարծիքը արժեքավոր է մեզ համար։Հարգանքով՝ Օձուն համայնքի ղեկավար Արսեն ...
Մանրամասն |
|
13.05.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար. Օձունհամայնքի«Օձունի Մշակույթի տուն»համայնքայինոչառևտրայինկազմակերպությանտնօրենի. 1.Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝ 1) բարձրագույն կրթություն. 2)հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք ...
Մանրամասն |
|
03.05.22
Օձունի համայնքապետարանում կայանալիք մրցույթի վերաբերյալ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը 2022 թվականի, հունիսի 4-ին ժամը 1130-ին, հայտարարում է վարձակալության իրավունքիբաց մրցույթ, համայնքային սեփականության անշարժ գույքի, հետևյալ լոտով՝Լոտ 1. Օձուն համայնքի Օձուն գյուղում գտնվող, 06-112-0464-0056 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահողի հողատեսքի, 0.70818 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք):Անշարժ գույքի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:Լոտ 2. Օձուն համայնքի Այգեհատ գյուղում գտնվող, 06-014-0304-0036 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայրի ...
Մանրամասն |
|
02.05.22
30․04․2022թ․ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԱՅԳԵՀԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Համապետական շաբաթօրյակին մասնակցելուց անմասն չմնաց նաև Այգեհատ բնակավայրի բնակչությունը,ինչպես նաև Այգեհատի հիմնական դպրոցի մանկավարժական , աշակերտական կոլեկտիվը, համայնքապետարի աշխատակազմը, բուժկետի աշխատակիցը, ,,Արմենիան ոլնատ,, ՍՊԸ-ի աշխատակիցները և այլն։ Աղբից մաքրվեց բնակավայրում նախատեսված բոլոր վայրերը՝ հուշարձանային համալիրի շրջակայքը, խաղահրապարակը՝ կից ճաանապարհներով, մատուռ գնացող ճանապարհը,Քարագլուխ կոչվող տարածքը, ինչպես նաև Քոբայրի վանական համալիրի շրջակայքը։
|
|
02.05.22
Շաբաթօրյակ Արդվի բնակավայրում
|
30.04.2022թ. Արդվի բնակավայրում տեղի ունեցավ շաբաթօրյակ: Շաբաթօրյակին մասնկցեցին Արդվի բնակավայրի վարչական ստորաբաժանումը,բնակավայրի բնակչությունը, Արդվիի հիմնական դպրոցը ինչպես նաև բուժկետի աշխատակիցը: Շաբաթօրյակի ժամանակ մաքրվեցին ներհամայնքային ճանապարհները, սելավատարները: Բոլորս սիրով ենք մասնակցում շաբաթօրյակներին՝ մեզ համար կարգախոս դարձնելով<<Մաքուր պահենք մեր համայնքը>>:
|
|
30.04.22
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ՝ ԿԱՐՄԻՐ ԱՂԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան Օձուն համայնքի Կարմիր Աղեկ բնակավայրի բնակչությունը,համայնքապետարանի և ամբուլատորիայի աշխատակիցները,Կարմիր Աղեգու հիմնական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։ Աղբի թափոններից մաքրվեցին բնակավայրի միջհամայնքային ճանապարհները, վարչական շենքի,ամբուլատորիայի,հիմնական դպրոցի, <<Բեմի Թև>> կոչվող հուշարձանի շրջակայքը։
|
|
30.04.22
Համապետական շաբաթօրյակ Հագվի բնակավայրում
|
2022թ-ի ապրիլի 30-ի համապետական շաբաթօրյակին,այս կարևոր միջոցառմանը, մասնակից դարձավ նաև Հագվի բնակավայրը: Շաբաթօրյակին, իրենց անմիջական մասնակցությունն ունեցան բնակավայրի վարչական ղեկավարը իր աշխատակազմով, ամբուլատորիայի աշխատակիցը և դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները: Համատեղ ուժերով մաքրվեցին բնակավայրի բոլոր գլխավոր փողոցները,դպրոցի և վարչական շենքի տարածքները,ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանի տարածքը:
|
|
30.04.22
Համապետական շաբաթօրյակ Ծաթեր բնակավայրում։
|
30.04.2022թ. Համապետական շաբաթօրյակից անմասն չմնաց նաև Ծաթեր բնակավայրը։ Շաբաթօրյակին համագյուղացիների, համայնքապետարանի աշխատակազմի, դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների մասնակցությամբ մաքրվեցին մշակույթի տան, բուժկետի, պատմամշակութային հուշակոթողի, դպրոցի հարակից տարածքները և միջբնակավայրային փողոցները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |