Սույնով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2020 թվականի նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 25-ը իրականացվող ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև Օձուն համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի 2021 թվականի բյուջեն և Օձուն համայնքու տեղական տուրքերը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.odzun.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (odzun.lori@mta.gov.am) կամ գրավոր ներկայացնել Oձունի համայնքապետարան:
2020թ նոյեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, Օձունի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենա նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:
Օձունի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: