Հայտնում ենք, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի օգտագործման մասին պատրաստվել է տեղեկատվական հոլովակ: Հոլովակներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումներով՝ https://pay.e-community.am, https://www.youtube.com/watch?v=2B8AYQtE-So&t=1s։
Տեղեկացնում ենք նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պատկանող շարժական և անշարժ գույքի դիմաց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների և նրանց էլեկտրոնային դրամապանակների միջոցով: